«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Հենրիխ Մխիթարյանը չի միանա հավաքականին

Հենրիխ Մխիթարյանը չի միանա հավաքականին
07.10.2019 | 14:08

Հոկտեմբերի 12-ին և 15-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Եվրո-2020-ի ընտրական փուլի 7-րդ և 8-րդ տուրերի հանդիպումները՝ հյուրընկալվելով Լիխտենշտեյնի և Ֆինլանդիայի հավաքականներին: ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում մարզահավաքը նախատեսվել է հոկտեմբերի 7-10-ը: Գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հրավիրել է 25 ֆուտբոլիստի.


Դարպասապահներ
Արամ Հայրապետյան, «Ուրարտու»
Անատոլի Այվազով «Ուրարտու»
Հենրի Ավագյան, «Ալաշկերտ»
Արսեն Բեգլարյան, «Դնեպր», (Բելառուս)


Պաշտպաններ
Տարոն Ոսկանյան, «Ալաշկերտ»
Հայկ Իշխանյան, «Ալաշկերտ»
Արման Հովհաննիսյան, «Գանձասար-Կապան»
Վարազդատ Հարոյան, «Ուրալ», Ռուսաստան
Հովհաննես Համբարձումյան, «Էնոսիս Պարալիմնի», (Կիպրոս)
Կամո Հովհաննիսյան, «Ժետիսու», (Ղազախստան)
Արարատ Մոնրո, «Բոյակա Չիկո» (Կոլումբիա)
Անդրե Չալըշըր, «Գյոթեբորգ» (Շվեդիա)


Կիսապաշտպաններ
Պետրոս Ավետիսյան, «Արարատ-Արմենիա»
Արտակ Եդիգարյան, «Փյունիկ»
Արաս Օզբիլիս, «Փյունիկ»
Էրիկ Վարդանյան, «Փյունիկ»
Արտակ Գրիգորյան, «Ալաշկերտ»
Ռումյան Հովսեփյան, «Արդա» (Բուլղարիա)
Մարկոս Պիզելլի, «Ակտոբե», (Ղազախստան)
Գևորգ Ղազարյան, ԱԵԼ (Կիպրոս)
Էդգար Բաբայան, «Հոբրո», (Դանիա)


Հարձակվողներ
Արթուր Միրանյան «Փյունիկ»
Տիգրան Բարսեղյան, «Կայսար», (Ղազախստան)
Սարգիս Ադամյան, «Հոֆենհայմ», (Գերմանիա)
Ալեքսանդր Կարապետյան, «Սոչի», (Ռուսաստան)
Ազդրի վնասվածքի պատճառով հավաքականին չի միանա Հենրիխ Մխիթարյանը: Կառլեն Մկրտչյանը բացակայում է հիվանդության պատճառով

Դիտվել է՝ 1510

Մեկնաբանություններ